ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ցեղասպանության հարցը իրավական տիրույթում է, ոչ թե՝ պատմագիտական

Ցեղասպանության հարցը իրավական տիրույթում է, ոչ թե՝ պատմագիտական
27.01.2025 | 13:04

Դեռեւս 2008-2009 թվերին, երբ «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ սկսվեց հայ-թուրքական մերձեցման գործընթացը, և բազմաթիվ գրանտներ սկսեցին թափվել այդ ուղղությամբ, շատերը, այդ թվում նրանցից, որոնք այժմ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, օգտվում էին այդ փողերից և սպասարկում այդ օրակարգը՝ ըստ օրվա ցուցումի:

Ինչևէ, այդ ամենը եկավ հասավ մի կետի, որ Էրդողանն առաջարկում էր պատմաբանների հանձնաժողովներ ստեղծել, որպեսզի քննեն Ցեղասպանության թեման, իսկ վերջում էլ՝ ձգձգելով չվավերացրին նախաստորագրածը, ըստ էության, շվեյցարական այդ թատրոնից միակողմանի օգուտ քաղելով, ինչը հանգեցրեց նրան, որ հայկական կողմից սպառնացին, թե հետ կկանչեն դրանք ԱԺ-ից:

Ներկայումս Նիկոլը շարունակում է այդ հին խաղը, Էրդողանի կամքը ի կատար ածելով, և օրակարգ է նետել Ցեղասպանության պատմական հաստատման կամ, ավելի ճիշտ, այն կասկածի տակ դնելու թեման:

Պետք է հասկանալ, որ այդ հարցը իրավական տիրույթում է, այլ ոչ թե՝ պատմագիտական, և, երբ պահանջում եք պատմաբաններից մտնել դիսկուրսի մեջ, ապա ձեր կամքից անկախ մաս եք դառնում այդ օրակարգին, քանի որ իրենց առաջադրանքը կայանում է նրանում, որպեսզի վիճելի դարձնեն մի բան, ինչը վիճարկման ենթակա չէ:

Հիշեք՝ Ցեղասպանության թեման միայն ու միայն պետք է քննարկվի իրավական կոնտեքստում, իսկ քննարկման նյութը հանցագործին պատժելու և փոխհատուցման հարցը պետք է լինի։ Եվ ուրիշ ոչինչ:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 3487

Մեկնաբանություններ